Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 8-ը` Կանանց միջազգային տոն

Մարտի 8-ը` Կանանց միջազգային տոն

Շնորհավորում ենք կանանց գարնանային տոնը, ցանկանում երազանքների իրականացում և գեղեցիկ կյանք։

 

Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը (International Women’s Day) նշվում է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից, իսկ որոշ երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, այդ տոնը համարվում է ազգային տոն:

 

 

1910 թ., երբ Կոպենհագենում կայացավ աշխատող կանանց երկրորդ Միջազգային կոնֆերանսը (Second International Conference of Working Women), գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց խմբի առաջնորդը՝ Կլարա Ցետկինը (Clara Zetkin), առաջ քաշեց Կանանց միջազգային տոնը նշելու գաղափարը` բոլոր երկրներում, ամեն տարի տարի նույն օրը: Ցետկինն այդ տոնի նպատակը է համարել կանանց պայքարն իրենց իրավունքների համար:  


Հետաքրքիր է, որ Կանանց միջազգային օրվա գաղափարն առաջին անգամ ծագել է հենց XX դարի սկզբին, երբ արդյունաբերությամբ զարգացած աշխարհն ապրում էր էքսպանսիայի և ցնցումների, դեմոգրաֆիական պայթյունի և ռադիկալ գաղափարախոսությունների սկզբնավորման շրջան: Կարծիք կա, որ Կանանց միջազգային օրվա տոնակատարության նախադրյալներից է 1857 թ. մարտի 8-ին Նյու-Յորքի մանածագործների «դատարկ կաթսաների երթը:


Այսօրը` Մարտի 8-ին, բոլոր մայրցամաքների կանայք` ազգային, էթիկական, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական տարբերություններով, հնարավորություն ունեն միասին հավաքվելու և հիշելու ավանդույթի մասին, որը մարմնավորում է, համենայն դեպս, ինը տասնամյակների պայքար` հավասարության, արդարության, խաղաղության և զարգացման համար։

Սկզբնաղբյուր. calend.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ